Ռուսաստանում հեռախոսային թեժ գծեր զանգահարող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է: Մեկ տարվա ընթացքում «Թեժ գիծ» ծառայությունները ստացել են ավելի քան մեկ միլիոն զանգ: Այս մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Պուդովը: Նա նշել է, որ մանկական վստահության հեռախոսը կարող է պաշտպանել երեխաների իրավունքները, կանխել երեխաների նկատմամբ դաժան գործողություններն ու նրանց չարաշահման դեպքերը, ինչպես նաև պայքարել դեռահասների ինքնակործանման տրամադրության դեմ:
ՌԴ պետդեպարտամենտի երեխաների իրավունքների պաշտպանության ներկայացուցիչ Իրինա Ռոմանովան ավելացրել է, որ մանկական «թեժ գծերի» վերաբերյալ անհրաժեշտ է տեղեկություններ տարածել ծնողների և երեխաների շրջանում: Նրա կարծիքով` Ռուսաստանում ոչ բոլորը գիտեն, որ վստահության հեռախոսային ծառայության միջոցով (Helpline) կարող են ստանալ մասնագիտական և ժամանակակից օգնություն: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: